Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մայրաքաղաքի աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պատրաստվում է Երեւանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագիրը խզել: Այս լուրերը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Սանիթեք», որի հաղորդակցության բաժնից հայտնեցին, որ այս ընթացքում աղբահանության հետ կապված ընկերությունը որոշակի խնդիրներ ունի: Այդ մասին բողոքներ ստանում են նաեւ քաղաքացիների կողմից:
«Դրա պատճառն այն է, որ ամռան շրջանում քաղաքում աղբի քանակը մոտ 10 տոկոսով ավելացել է: Որոշակի տեխնիկական խնդիրներ եղան, մեքենաներից մի քանիսը պակասեցին: Քանի որ մարդիկ շինարարական աղբ էին թափել, ինչն էլ տեղափոխելու ժամանակ մեքենաները վնասվել են, որովհետեւ նախատեսված չեն եղել դրա համար: Այս պահին աղբահանության հետ կապված դժվար վիճակում ենք գտնվում, բայց դա դեռեւս պատճառ չէ՝ Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագիրը խզելու: Ընկերությունը այդ մասին չի մտածում»,- փոխանցեցին «Սանիթեք»-ից: