ՀՀԿ-ականներն այսօր կհավաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը վերադարձել էր արձակուրդից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է գումարվելու: Կապ հաստատեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց նորությունը:

Ինչպես հայտնի է` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերը գումարվում են միայն Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Նշենք, որ այդ նիստերի օրակարգերը ձևավորվում են հենց տեղում, սակայն դատելով, որ երկար ժամանակ է՝ ինչ նիստ չի գումարվել, օրակարգը կարող է հագեցած լինել:




Լրահոս