Պայմանագրային զինծառայողը սպանել է համագյուղացի պայմանագրային զինծառայողին . aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-գրում է. Այսօր՝ օգոստոսի 17-ին Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Ներքին Կարմիրաղբյուրի 32-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանի մոխրացած դին:

Վերջինս պայմանագրային զինծառայող էր: Հայտնել ենք, որ Վ. Գրիգորյանի մահը ավտովթարի հետեւանք է: Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Բերդի բաժնի, ռազմական կայազորի քննչական խմբի կողմից բացահայտվել է, որ կատարվածը սպանություն է, սպանության մեջ կասկածվում է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Ա. Ս.Լալայանը: Վերջինս նույնպես պայմանագրային ծառայող է:




Լրահոս