Վերջին սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. ո՞րն է իշխանությունների մեղքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե հանցագործությունները հասարակության մեջ սոցիալական երեւույթ են, եւ դրանց պատասխանատուն գործող իշխանությունն է:

«Սոցիալական դեգրադացիան հասարակությանը սպանում է, սոսկալի հիվանդություն է,- ասել է նա` հավելելով,- խնդիրը լուծելու համար հասարակությանը պետք է բուժես, ոչ թե ոստիկաններին կանգնեցնես կամրջի տակ: Ոստիկանությանը այնքան հարցերի մեջ կարող եք մեղադրել, բայց այս երեւույթների համար ոստիկանությանը մեղադրելը սխալ է, ինքը այդ լծակները չունի: …Իշխանությունը անտերի նման թողնում է մարդուն, որը իր օգնության կարիքն ունի: Հասկանում եք՝ հատակի տիղմը բարձրացել է հասարակության վերեւ, ամեն ինչ խառնվել է իրար»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս