«Բեսբրեդել», մարդկանց «վզին դնել ու ստանալ, մեքենաների առքուվաճառք. Լյովա Երանոսյանի հարազատները Վանաձորը վերածել են Սիցիլիայի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի և օրերս տեղի ունեցած դեպքից հետո զինված են շրջում քաղաքում՝ փորձելով գտնել Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ և այլն:

Օգոստոսի 14-ին մի քանի լրատվամիջոց ներկայացրել էր, որ ժամը 21.00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Էդմոն Հարությունյանը: Նա վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Մեկ օր անց ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ համաձայն որի հանցանք կատարած անձի ինքնությունը դեռևս պարզ չէ: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Սակայն, մեր տեղեկություններով, հնչել են ոչ թե միակողմանի կրակոցներ, այլ փոխհրաձգություն է եղել, ավելին՝ նախահարձակ եղել է տուժող կողմը: Էդոյի հետ «ռազբորկաների» մեջ է եղել նաև Երանոսյանի փեսայի եղբայրը, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները դեպքը ներկայացնում են միակողմանի: Ավելին՝ վանաձորցիները վստահ են՝ եթե մեկ շաբաթ առաջ Լոլոյի Էդոյի մասնակցությամբ մեկ ուրիշ միջադեպ ծածկադմփոց չարվեր, ապա հաջորդը տեղի չէր ունենա:

Լոլոյի Էդոյին առնչվող նման պատմությունները բազմաթիվ են, նա և նրա «թայֆան» քաղաքում հայտնի են իրենց վարքուբարքով: «Բեսբրեդել», մարդկանց «վզին դնել ու ստանալ, մեքենաների առքուվաճառք և այլն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս