«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ պատմեցին, որ զորամասերից մեկում հրամանատարը, տեսնելով, որ զինծառայողներից մեկը «Հարրի Փոթեր» գիրքն է ընթերցում, տեղնուտեղը խլել է գիրքը, պատռել և ասել՝ կարգին բանով զբաղվիր։ Հիմա այդ հրամանատարը Մոսկվայում է՝ սովորում է բարձրագույն ռազմական դպրոցում, որ վերադառնալով՝ ավելի բարձր պաշտոն զբաղեցնի Հայաստանում։
«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր կրթական բարձր ցենզով, արժե, որ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Եթե բանակում դեռ կան մարդիկ, որոնք դեմ են գիտելիքին, պայքարում են գիտելիքի դեմ, ապա մենք առաջիկայում ստիպված ենք լինելու այդ ամենի փոխարեն հատուցել մեր երիտասարդների մարմիններով»,- ասաց լուրը փոխանցած անձը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: