Սեպտեմբերի 22-24-ը տեղի կունենա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության համագումարը: Այն հրավիրվում է 4 տարին մեկ։ Դեռևս հայտնի չէ համագումարի անցկացման վայրը, իսկ օրակարգը, ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանի վստահեցմամբ, լինելու է «առանց ինտրիգային հարցերի» և որոշվելու է համագումարի ընթացքում:
«Բայց տրամաբանական է, որ քննարկվելու են Հայաստանի, հայության և Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները, հայ դատի և Արցախի միջազգային ճանաչման հետ կապված կուսակցության անելիքները, նախորդ 4 տարիների ամփոփումը, առաջիկա 4 տարիների գործունեությունը, այսինքն՝ բոլոր այն հարցերը, որոնք կապված են կուսակցության գործունեության հետ աշխարհի 17 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Գալստյանը։
Նոր վարչություն կընտրեն։ Համագումարին ներկա կլինեն նաև ներկայացուցիչներ Սփյուռքից, այլ կուսակցություններից հյուրեր չեն լինի, համագումարը կլինի փակ անգամ լրագրողների համար։