Աշտարակի քաղաքապետն իր շռայլություններով հետ չի մնում Տարոն Մարգարյանից. միլիոններ են ծախսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար միլիոններ է ծախսել աղբաման ու նստարան գնելու համար։ «Ժողովուրդ»- ը տեղեկացավ, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը քաղաքապետարանի միջոցներով գնել է 25 հատ թուջե ձուլվածքով նստարան. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ։ Միայն 25 հատ նստարանի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ։ Բացի այս, գնվել է նաև 25 հատ աղբաման տարբեր գներով։

Օրինակ 5 հատ թուջե ձուլվածքով աղբամանի համար ծախսվել է 300 հազար դրամ՝ միավորը 60 հազար դրամ արժեքով։ Իսկ ահա 20 հատ աղբամանի համար ծախսվել է 1.4 մլն դրամ։ Այսինքն մեկ աղբամանն արժեցել է 70 000 դրամ։ Եվ ուշագրավն այն է, որ այս ամենը գնվել է Նիկոլ Դուման ընկերությունից, որից, ի դեպ, նույն նստարաններն ու աղբամանները գնում է Երևանի քաղաքապետարանը՝ հսկայական գումարներ ծախսելով։ Իսկ ինչպես հայտնիէ՝ Նիկոլ Դուման ընկերության հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ:

Իսկ հիմնադիրներից Վարդան Վարդանյանը, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը: Ինչպես տեսնում եք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շռայլությունները տեսնելով վարակվել են նաև մարզային իշխանիկները և ոչինչ չեն խնայում պետական միջոցները վատնելու համար։




Լրահոս