
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 200 հազար դրամի ավտոմասեր է գնել: ՄԻՊ-ը այս տարվա մայիսին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ` ավտովերանորոգման ծառայությունների եւ ավտոմասերի ձեռքբերման նպատակով:
Իսկ թե ինչ են արվել այդ ավտոմասերը, պարզ չէ: Նկատենք, որ ՄԻՊ-ը ցանկացած իրադարձության մասին շատ արագ հաղորդագրություն է տարածում, թե հետևում է զարգացումներին: Հետաքրքիր է, այդ իրադարձություններին «հետևելո՞ւ» ժամանակ են ավտոմեքենաների ավտոմասերը մաշվում կամ փչանում: