
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն երեք օր է, ինչ արձակուրդ է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել: