Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնը փոխում է հակահայկական դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» ֆիլմի մասին ծանուցող պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է asbarez.com-ը: Օգոստոսի 17-ին ֆիլմի մասին ծանուցող պաստառների տեղադրումն «Ամերիկանա» առևտրի կենտրոնում արգելող որոշման դեմ Գլենդելի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ասուլիսից ժամեր առաջ հանձնախումբը «Ամերիկանա» առևտրի կենտրոնի սեփականատեր Ջեքի Լևիի ստորագրությամբ նամակ է ստացել այն մասին, որ պաստառները կենտրոնում կտեղադրվեն անվճար:

Ջեքի Լևիի նամակում նաև դատապարտվում են աշխարհի բոլոր բռնարարքները, ներառյալ` Հայոց ցեղասպանությունը, որը ժխտելու Թուրքիայի քաղաքականության մասին էլ պատմում է «Ուրացման ճարտարապետները վավերագրական ֆիլմը:

Գլենդելի Հայ դատի հանձնախումբը ողջունում է այդ ուշացած, բայց կարևոր որոշումը` շեշտելով, որ սա միայն առաջին քայլն է հայության նկատմամբ «Ամերիկանա»-ի ոչ զգայուն մոտեցումը սրբագրելու ուղղությամբ:




Լրահոս