Ռուսաստանում Ղարաբաղի հարցին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը։

Զախարովան նշել է, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները, այդ մասին խոսվել է 2016 թվականի մայիսին Վիեննայում և 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների ժամանակ:

Զախարովան նաեւ հայտնել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր գագաթնաժողով նախապատրաստելու ուղղությամբ։ Այդ նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելում նրանք բանակցություններ են վարել Հայաստանի ե Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Խորհրդակցություները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին։ Դրանց արդյունքում կարվի համապատասխան հայտարարությունը։

«Կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք մշտապես ասում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան հարցին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է եւ ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում է»,-նշել է դիվանագետը։




Լրահոս