ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վախենալու բան չունենք, օգնեք մեզ». «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Տերտերյանը հայտնեց, որ այն ինչ իրականացնում են դատապարտյալների հետ ծիծաղելի է, անթույլատրելի:

Դատապարտյալները ահազանգելով ArmLur.am-ի խմբագրություն նշեցին, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը ձեւական փոխել են, թե իբր նոր ծրագիր է, որն ավելի արդյունավետ կաշխատեր, սակայն այն ինչ ներկայացնում են, սուտ է,  շուրջ 60 կին ներկայացված է եղել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, սակայն նրանցից որեւէ մեկին ազատ չեն արձակել:

իսկ ահա Սագեյան Անժելան, որը ազատազրկման է դատապարտվել թրաֆիքինգի համար, պատմեց, որ դուստրը՝  Անի Սագեյանը, Վանաձորի մանկատան երեխա է. «Վարքագիծս, ամեն ինչ նորմալ է բնութագիրս նորմալ է, ինչու են ինձ կտրել, խնդրում եմ օգնեք երեխաս ինձ չի ճանաչում»:

Քնար Մանուկյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս