
Արդեն հայտնել էինք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի ներկայացրած միջնորդությունը։
Նշենք, որ Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, և Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: