Կրթության պետական տեսչությունը լուծարվում է. տեսչական մարմին է ստեղծվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը մի քանի օր է, ինչ գտնվում է արձակուրդում: Մեր տեղեկություններով, Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արամ Կարապետյանի հետ, ով ասաց. «Այո արձակուրդում եմ, բայց նախարարն ինձ չի ասել, որ գնամ արձակուրդի ու հետ չգամ: Բայց խախտումներ, որոնք արձանագրվել են ու հնարավոր է դրա համար հանեն ինձ աշխատանքից, նման բան չկա»: Զրույցի ընթացքում Ա. Կարապետյանն ասաց, որ տեսչությունները հիմա լուծարվում են եւ դրա փոխարեն ստեղծվում են տեսչական մարմիններ: «Բոլորովին նոր մարմին, նոր հիմնարկ: Հավանական է, որ ինձ չնշնակեն, եւ մարդիկ ինձ չտեսնեն այնտեղ: Մի քանի տեսչություններ արդեն իսկ լուծարվել են, հերթը հասել է մեզ: Հարմար կգտնեն ես կաշխատեմ, չէ` չէ: Ցանկացած պետության կադրային քաղաքականության ոսկե կանոն այն է, որ չթողնես կադրը իր պաշտոնում ծերանա: Ես յոթ տարի է աշխատում եմ որպես տեսչության պետ: Ես 60-անց մարդ եմ, եթե կտեսնեն, որ իսկապես ծերացել եմ եւ իմ պարտականությունները չեմ կարողանում կատարել` երիտասարդներներով կփոխարինեն: Ամեն բան իր բնական հունով ընթանում է»,- նկատեց կրթության պետական տեսչության պետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս