Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նոր հարցաքննություներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունը սկսել է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործով հարցաքնությունները: Չի բացառվում, որ այս հանգամանքը պայմանավորված է օրերս ԱԱԾ-ին ներկայացված նշանակված փորձաքննությունների հետ: ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն գործով անցնող անձանց ծեծի ենթակելու մասով փորձաքննություններ էր նշանակել, եւ օրերս ստացվել է նշանակված փորձաքնությունների եզրակացությունը: Նշենք, որ վերոնշյալ գործով կալանավորված խմբի անդամներից Արկադի Քոչինյանը հայտարարել էր, որ նախքան իրեն ձերբակալելը, իրեն եւ գործով անցնող մյուս կալանավորվածներին մինչև ատամները զինված անձիք տարել են և երեք օր անազատության մեջ պահելով` ծեծի են ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել:

Արդյունքում այս հայատարարության հիման վրա նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանները օրերս հայտնի են դարձել, որտեղ, ըստ էության, կան հիմնավորումներ, որ գործով կալանավորվածները մինչ իրավապահների կողմից ձերբակալվելը ծեծի են ենթարկվել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Քոչինյանը մենախցում կրկին հացադուլի է դիմել. պատճառը իր դեմ ապօրինի քրեական գործ հարուցելն է: Գրել էինք, որ վերջինս հրաժարվում է մենախցից դուրս գալ եւ գնալ ընդհանուր խուց, քանի որ վախենում իր կյանքի համար: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ըստ էության, ՔԿՀ ղզեկավարությունը նրան չի պատրաստվում մենախցում թողնել եւ առաջիկայում նրան տեղափոխելու են ընդհանուր խուց, ինչ կլինի երիտասարդի հետ դժվար է ասել, սակայն վերջինս անընդհատ պնդում է, որ վախենում է իր կյանքի համար:

Քնար Մանուկյան




Լրահոս