«Սանիթեք» ընկերության աշխատակցին կհեռացնեն. մանրամասներ «Կարմիր Բլուր»-ի վիճաբանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում հրապարակվել էր, որ օոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների եւ տեղի բնակիչներից՝ 59-ամյա տղամարդու, նրա որդու միջեւ: Նրանց միջեւ վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով: Ծեծկռտուքից հետո 59-ամյա տղամարդը մահացել է, նրա որդին ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Մեզ հետ զրույցում «Սանիթեք» ընկերության հանրային կապերի պատասխանատու Էլեոնորա Աբովյանը հայտնեց, որ միջադեպին մասնակցել է ընդամենը «Սանիթեքի» մեկ աշխատակից. «Այն ինչ հրապարակվել է մամուլում, որ միջադեպի մասնակիցները Սանիթեք ընկերության աշխատակիցներ են եղել, իրականությանը չի համապատասխանում: Միջադեպի մասնակիցներից ընդամենը մեկ հոգի է եղել մեր ընկերության աշատակիցը, որ աշխատում է որպես վարորդ: Մեր այդ աշխատակիցն արձակուրդի մեջ է գտնվում եւ միգուցե միջադեպի օրը նա եղել է իր ընկերների հետ: Ինչեւէ գործով քննություն է ընթանում այլ բան չեմ կարող ասել: Միայն կարող եմ հայտնել, երբ մեր աշխատակիցը արձակուրդից վերադառնա ընկերությունը նրա մասով քայլեր կձեռնարկի»:
Իսկ թե ինչ քայլեր,մ եզ ընկերությունից չմանրաասնեցին, սակայն դատելով ստեղծված իրավիճակից վարորդին կհեռացնեն աշխատանքից:

Նշենք, որ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն եւ նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/ աթերոսկլերոզի հետեւանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 59-ամյա քաղաքացին եւ նրա որդին ճանաչվել են տուժող։




Լրահոս