
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱԱ2019-ի նախընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ կայանալիք խաղին,- գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսօր երեկոյան կայացած մարզմանը մասնակցեցին հավաքականի բոլոր 11 խաղացողները: ԱԱ2019-ի նախընտրական փուլի վերջին տուրը տեղի կունենա ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում, օգոստոսի 19-ին, ժամը՝ 20:00-ին:
Հաղթանակի դեպքում Հայաստանի ընտրանին դուրս կգա աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: