Ճանճերի բզզոցը հաճախ ուղղակի անտանելի է իսկ երբ նրանք ուտելիքի վրա են կանգնում, սկսկում ենք մտածել նոր վարակների մասին: Ահա մի քանի մեթոդ ճանճերից ազատվելու համար:
Եթերային յուղ և քացախ
1:1 հարաբերակցությամբ խառնեք քացախն ու ջուրը, ապա ավելացրեք եթերային յուղ: Լցրեք այն ճանճերի հավաքման վայրերում և կազատվեք դրանցից:
Անանուխ
Տարայի մեջ բամբակ դրեք, ավելացրեք վանիլ, ապա անանուխ այնպես, որ ամբողջությամբ փակվի:
Խնձոր և քացախ
Այս շշի մեջ քացախ է, ճանճերը հեշտությամբ կմտնեն, սակայն այնտեղից դուրս գալ չեն կարող:
Կոկոսի յուղ
Փոքր տարայի մեջ 20-30 կաթիլ եթերային յուղ լցրեք, ավելացրեք 250-300 գրամ կոկոսի յուղ: Խառնեք, ապա քսեք այն հատվածներում, որտեղ ճանճերը շատ են լինում:
Սխտոր, դարչին և կծու պղպեղ
Եթե այս համեմունքները խառնեք իրար , ապա հիանալի միջոց կստացվի:
Օղի և նարդոս
Շշի մեջ օղի և նարդոս լցրեք և փչեք այն հատվածներում, որտեղ ճանճերն ամենից շատ են հավաքվում:
Սկավառակ
Հին սկավառակը կապեք պատուհանի մոտ գտնվող ծառին և հարցը լուծված է: