Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորվել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել, խոսքը Երևանի այն փողոցների և դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշևիկների անուններ:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս