shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վահան Վանեսյանը Mercedes Benz E 320 մակնիշի 17 FV 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 303-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վթարի հետևանքով տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանոլ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: