
Չնայած պետական բյուջեի միջոցները խնայողաբար ծախսելու մասին հայտարարություններին, նախագահական նստավայրն, այնուամենայնիվ, ետ չի կանգնում շռայլություններից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախագահի աշխատակազմը 7 մլն 236 հազար դրամ կամ մոտ 15 հազար ԱՄՆ դոլար է ծախսել նախագահականի բակի ասֆալտապատման նպատակով:
Հունիսի 20-ին «Խաչհար» ընկերության հետ կնքվել է համապատասխան պայմանագիրը, երկու օր անց էլ սկսվել են աշխատանքները: Նկատենք, սակայն, որ նախագահականը նման մեծ գումարներ է ծախսում այն դեպքում, երբ մայրաքաղաքի, էլ չենք ասում Հայասստանի մի շարք այլ բնակավայրերի փողոցներ ասֆալտապատման ու վերանորոգման լուրջ կարիք ունեն: Բայց իշխանություններն այդ ուղղությամբ գումարներ չեն տրամադրում՝ ասելով, որ բյուջեի միջոցները սուղ են: