«Սաբարկո» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում չէ. թաքցնո՞ւմ է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիա ունեցող «Սաբարկո» ընկերությունը խոշոր հարկատու չէ. այս ընկերությունը ո՛չ անցած տարվա եւ ո՛չ էլ այս տարվա առաջին, երկրորդ եռամսյակներում հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել: Տեղեկացնենք, որ նշված ընկերությունն ունի «Աջարաբեթ» օնլայն խաղատունը: Ընկերության` «Աջարաբեթ» օնլայն խաղատնով մուտքը հայկական շուկա անցած տարի շատ հապճեպ ստացվեց. այն արագ մտավ շուկա եւ բավականին բարձր դիրք գրավեց եւ օրնիբուն գովազդներով արդեն նյարդայնացնում է:

Նկատենք, որ այս ընկերությունը հայկական շուկա մտավ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո: Եւ ըստ շրջանառվող լուրերի` «Սաբարկո» ՍՊԸ-ն կապ ունի Կարեն Կարապետյանի ընտանիքի հետ: Տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանին, ով անմիջապես հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:




Լրահոս