ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, Ա. Ղուկասյան) և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում (ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, սելեկցիոն կայան 3113, հեռ.` 0312 6 62 39, 091 40 90 58, Ռ. Կարախանյան) առկա է աշնանացան ցորենի «Բեզոստայա 1», «Մակար», «Վասսա», «Կրասնոդարսկայա 99», «Նիրսա», «Գռոմ» սորտերի սուպեր էլիտային, էլիտային և առաջին վերարտադրության սերմնանյութ, մեկ կիլոգրամը հետևյալ արժեքներով.
Սուպեր էլիտային՝ 190,
էլիտային՝ 170,
առաջին վերարտադրություն՝ 160 դրամ:
Սերմնանյութի ձեռքբերման համար հողօգտագործողները կարող են դիմել վերոնշյալ կազմակերպություններին:
Սերմնանյութի ձեռքբերման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 055 541 968 հեռախոսահամարով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին