ՖՈՏՈ. Ահա թե ինչու է խորհուրդ տրվում կենտ թվով ծաղիկներ նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր երկրներում կան տարբեր սովորություններ և ընդունված կանոններ: Դրանցից մեկը կապված է ծաղիկներ նվիրելու հետ. հայտնի է, որ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում ընդունված է ուրախ առիթների դեպքում կենտ թվով ծաղիկներ նվիրել:

Քանի ծաղիկ կարելի է նվիրել

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ողջ մարդկանց կարելի է միայն կենտ թվով ծաղիկներ նվիրել: Զույգ թվով ծաղիկներ տանում են միայն գերեզմաններ:

«Դժբախտությունը միայնակ չի գալիս» արտահայտությունը պատահական չէ: Կարծիք կա, թե զույգ թվերն իրենց հետ դժբախտություն են բերում:

Կենտ թվերը, հակառակը, կապում են կյանքի, առաջընթացի և զարգացման հետ:

Առիթների համար նախատեսված փնջեր պատրաստելու հարցում ևս կանոններ կան: Օրինակ, ծաղիկները հաշվելի են մինչև տասնյակը, դրանից հետո քանակը կորցնում է նշանակություն:

Միայն ԱՊՀ երկրներում է, որ ուրախ առիթների դեպքում խուսափում են զույգ թվով ծաղիկներ նվիրելուց: Այլ երկրներում մեծ մասսայականություն են վայելում 4 վեց, 8 հատ ծաղիկներից բաղկացած փնջերը:

Կենտ թվով ծաղիկներն այսպիսի խորհրդանիշ ունեն.

1 ծաղիկը խոսում է ուշադրության մասին,

3 ծաղիկը խորհրդանշում է հարգանք,

5 ծաղիկը խոստովանություն է,

7 ծաղիկը խոսում է խորը հարգանքի մասին:

9 ծաղիկը խորհրդանշում է անսահման հիացմունք,

11 ծաղիկը խորհրդանում է մեկ սիրտ երկուսի փոխարեն,

13 ծաղիկ նվիրում են կարևոր տարեթվերի դեպքում, որպես հավերժ սիրո խորհրդանիշ:

Որպեսզի վատ դրության մեջ չհայտնվեք, խորհուրդ է տրվում ընտրել փունջ, որը բաղկացած է մանր ծաղիկներից: Դրանք երբեք չեն հաշվի:




Լրահոս