hetq.am-ը գրում է. «Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ բռնկվեց։ Հրդեհի հիմնական օջախները մարել հաջողվեց միայն չորրորդ օրը, երբ մարման աշխատանքներին օգնության հասավ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ինքնաթիռը՝ «ԻL-76ՏԴ»֊ը։ Ինքնաթիռին հաջողվեց հրդեհի հիմնական օջախները մարել՝ տասներկու թռիչք կատարելով։
Հրդեհի ծավալների մասին դեռևս պաշտոնական և վերջնական հաշվարկներ չկան։ Հասարակական կազմակերպություններն ու բնապահպանները խոսում են հրդեհված հազարավոր հեկտարների մասին, իսկ պետական մարմինների տվյալները սահմանափակվում են մի քանի հարյուր հեկտարով։ Մասնավորապես՝ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի արբանյակային պատկերների միջոցով արված հաշվարկով օգոստոսի 13-ի տվյալներով՝ արգելոցի տարածքում այրվել է 683 հեկտար տարածք»:
Լուսանկարները և տեսանյութը` hetq.am-ի: