Գեղեցկությունը լայն հասկացություն է, սակայն կան կանայք, որոնք ձգում են տղամարդկանց և նրանցով կարող ես երկար հիանալ: Հաճախ ասվում է, որ կանացիությունը քչերին է հասու:
Շատ կանայք կարծում են, թե կանացի լինելը սահմանափակվում է հագուստով, սակայն իրականում կարևոր է լավ պահելաձևը, խոսելաձևը, հեղինակությունը: Իսկ ինչ են կանացիության մասին կարծում տղամարդիկ:
Դաջվածքներ
Մի ժամանակ դաջվածքներն այնքան նորաձև էին, որ կանայք ևս անում էին: Միգուցե առաջին տարին դա հետաքրքիր էր, սակայն հիմա այն ամենահաճելի տեսարանը չէ տղամարդկանց համար: Նույնն է նաև պիրսինգի դեպքում:
Շատ զարդեր
Իհարկե, զարդերը լրացնում են տոնական ոճը, սակայն չարաշահելու դեպքում կարող են գնչուի նմանվել, որը հարիր չէ իսկական կնոջ:
Ալկոհոլ և ծխախոտ
Խմել այնպես, որ սկսես լացել, ապա ծիծաղել, չկարողանալ քեզ պահել… իարկե այնքան էլ լավ տեսարան չէ:
Իհարկե, նորաձևությանը պետք է հետևել, սակայն տղամարդկանց այնքան էլ դուր չի գալիս, երբ հագուստի տակից ակնհայտ երևում է կնոջ ներքնազգեստը:
Սիլիկոն կամ այլ վիրահատական միջամտություններ
Չափսն ու գեղեցկությունն այնքան էլ միասնական հասկացություններ չեն գեղեցկության մասին: Այլ քիթը, շուրթերը , կուրծքը կարող են գեղեցկացնել, բայց ոչ ավելին: