Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 153 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, աղետի գոտում գտնվել է ավելի քան 10 մլն մարդ:

NDTV հեռուստաընկերության տեղեկություններով, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով այդ շրջան է ուղևորվել ռազմական միավորում. զինծառայողները կառուցում են փախստականների ժամականավոր տեղակայման ճամբար: Իշխանությունները տուժած բնակիչների համար հիմնել են անվճար 1700 խոհանոց:

Ջրհեղեղի պատճառ են դարձել հզոր հորդառատ անձրևները, որոնք չեն դադարել մի քանի օր:




Լրահոս