ՖՈՏՈ. Քաղաքապետարանի աշխատակիցները ներխուժել են Ավետարանչական եկեղեցու տարածք և քանդել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գիշերը քաղաքապետարանի աշխատակիցները քանդել են բարեգործական և կրոնական գործունեություն ծավալող Ավետարանչական եկեղեցու Վաղարշյան 12 հասցեի տարածքը:

Նշենք, որ ոստիկանությունում նույնպես հաղորդում է ներկայացվել, որ գիշերը անհայտ մարդիկ ներխուժել ու քանդել են այդ տարածքը: ArmLur.am-ը փորձեց պարզել արդյոք այն ապօրինի շինություն էր, թե ոչ, սակայն այսօր ոչ աշխատանքային օր է, քաղաքապետարանից մեզ չպատասխանեցին:

Փորձեցինք զրուցեցել  նաև  Երևանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լևոն Պարտակչյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կառույց է այն, և դեպքը ինչպես է տեղի ունեցել, սակայն մեր ջանքերն անցան ապարդյուն: Վերջինիս հեռախոսահամարին պատասխանում էր մի աղջիկ, որը խոստացավ կապ հաստատել Պարտակչյանի հետ, սակայն ավելի ուշ հայտնեց, որ Լևոն Պարտակչյանը զբաղված է և չի կարող պաատսխանել մեր հարցերին:

Նկատենք սակայն, որ եթե անգամ տաարծքը ապօրինի էր, քաղաքապետարանի աշխատողներն ոչ աշխատանքայի օրով իրավունք չունեին մտնելու մասնավոր տարածք և նման բան անելու:

Լուսանկարները՝ ArmLur.am-ի:




Լրահոս