shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների հատման վայրում բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Արտաշես Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 88 ՍՏ 009 համարանիշի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Դիլոյանի վարած Mercedes մակնիշի 85 ZZ 085 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes վարորդ Ռ. Դիլոյանը, նրա ուղևոր, Մալաթիա-Սեբաստիա վարչկան շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչ Կարախանյանը և Volkswagen-ի վարորդ Ա. Պողոսյանն ու նրա ուղևորներ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանն ու Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաի բնակիչ, 60-ամյա Մարիետա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն»:
Մանրամասները՝ այստեղ: