
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին կոչ է արել Անկարային դասեր չտալ և իմանալ իր տեղը: ТАСС–ի հաղորդմամբ՝ Էրդողանն այդ մասին հայտարարել է Դենիզլի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Նա (Գաբրիելը) ոչինչ չի հասկանում: Ո՞վ ես դու, որ խոսում ես Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ: Խոսիր Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, իմացիր քո տեղը: Կարք չկա դասեր տալ Անկարային»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի համար նշանակություն չունի՝ կբացի՞ Գերմանիան իր դռները, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Էրդողանը դիմել էր Գերմանացի թուրքերին՝ կոչ անելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում դեմ քվեարկել կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական և մյուս թշնամի կուսակցություններին
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Էրդողանի հայտարարությունը գնահատել էր որպես Գերմանիայի ինքնիշխանությանն ու ընտրություններին միջամտելու փորձ: