Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «կարմիր սատանաների» երկրորդ անընդմեջ հաղթանակի մասին: «Մեզ համար բարդ ստացվեց առաջին կեսում: Ամեն ինչ ավելի հեշտ եղավ, երբ խփեցինք երրորդ և չորրորդ գոլերը: Ստացանք ավելի մեծ տարածություն: Այս տարի հաջողությունը մեր կողմն է, հույս ունեմ, որ կշարունակենք այնպես ինչպես սկսել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանի խոսքերը մեջ է բերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական ալիքը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Սուոնսի»-ին (0:4): «Կարմիր սատանաները» խաղակեսի վերջնամասում օգտագործեցին ստանդարտ դիրքը: Անկյունայինի խաղարկումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Էրիկ Բային: Երկրորդ կեսի 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց «կարմիր սատանաների» նորեկ Լուկակուն: Ընդամենը մեկ րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո երրորդ գոլը խփեց Պոլ Պոգբան: «Կարմիր սատանաները» շարունակեցին տիրել իրավիճակին և խփեցին նաև 4-րդ գոլը: Այս անգամ աչքի ընկավ Մարսիալը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին