Հայտնի են Գյումրու սոցիալական բնակարանների շահառուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են ստակ են Գյումրու սոցիալական բնակարանների շահառուները: Օգոստոսի 20-ին, Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը: Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը 2016 թվականի հուլիսին կնքել էին համագործակցության հուշագիր: Սոցիալական բնակարանների կառուցման համար համայնքը կիսակառույց բնակելի էր հատկացրել քաղաքի Անի թաղամասում՝ Տրդատ Ճարտարապետ փողոցում:

Ծրագրի առաջին փուլով իրականացվեց տասնմեկ սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր, որոնցից տասը մեկ սենյականոց են, մեկ բնակարանը` երեք սենյականոց: 11 ընտանիքից 6-ին հանձնաժողովն արտահերթ էր հատկացրել սոցիալական բնակարան` հիմք ընդունելով վերջիններիս սոցիալական կարգավիճակը: Նրանց մեջ էին նաև Ղանդիլյան փողոցի այն ընտանիքները, որոնց տունը մի քանի օր առաջ էր փլուզվել: Մյուս 5 բնակարանների հատկացման համար կայացավ վիճակահանություն: Վիճակահանությանը մասնակցելու համար գրանցվել էր 12 քաղաքացի: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը ստացել էր 33 դիմում, դրանցից 10-ն ընդհանրապես չէր համապատասխանում սահմանված չափանիշներին, իսկ 5 դիմումատուներ հետագայում իրենք են հրաժարվել ծրագրից: Մինչ վիճակահանության մեկնարկը՝ քաղաքապետը ողջունեց ներկաներին, կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ ընդգծեց, որ սոցիալական բնակարանների ծրագիրն իր տեսակով աննախադեպ է: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բարերարին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ծրագրի շրջանակներում։ Նա նաև հույս հայտնեց, որ ծրագիրը կունենա իր շարունակությունը: Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցության, ծրագրի ընթացքի և գրանցած դրական արդյունքի մասին խոսեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, հույս հայտնեց, որ ծրագիրն ունենալու է իր շարունակությունը:

Վիճակահանությունն իրականացվեց երկու փուլով. առանձին վիճակահանություն իրականացվեց այն բնակիչների համար, որոնց տվյալները համապատասխանում էին բոլոր չափորոիշիչներին և չունեին անօթևանի կարգավիճակ: Նրանց թիվը 12-ն էր, բայց վիճակահանության էր դրված 5 բնակարան, իսկ 6 բնակարան հատկացվեց առանց վիճակահանության: Երկրորդ վիճակահանությամբ որոշվեց, թե սոցիալական բնակարաններից յուրաքանչյուրը որ բնակչին է հատկացվելու: Բնակարանները շահագործման կհանձնվեն օգոստոսի 22-ին՝ մասնակի կահավորված, կոմունալ բոլոր հարմարություններով: Բնակարանները համայնքապատկան են եւ ենթակա չեն սեփականաշնորհման: Բնակիչներին բնակարանները տրամադրվում են տնակները քանդելու պարտադիր պայմանով




Լրահոս