Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Յուրի Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան. 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «յսօր` օգոստոսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաննաերում Երևան քաղաքի Վարդաշեն 11 փողացի բնակիչ 42-ամյա Կարապետ Օհանյանը իր վարած Toyota SeqSoia մակնիշի 011 AS 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մասամբ կախվել մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջի եզրին»:

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է աշխարհահռչակ Հայ ծանրորդ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան վարորդի տղան է:

Մանրամասները՝ այստեղ:




Լրահոս