
Կատալոնիայի իրավապահ մարմինները որոնում են Բարսելոնայում և Կամբրիլսում իրականացված ահաբեկչական ակտերի հետ կապ ունեցող մարդուն: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Հետաքննությունը շարունակվում է, և մենք շարունակում ենք աշխատել: Մենք փնտրում ենք ահաբեկչական ակտերի հետ կապված ևս մեկ մարդու: Չենք կարող հաստատել նրա ներգրավվածության աստիճանը», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Բացի այդ, ոստիկանությունը նախազգուշացնում է, որ դեռևս անցկացվում են խիստ ստուգումներ Կատալոնիայում, մասնավորապես՝ Ֆրանսիայի սահմանին: