Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»:
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին տուգանային գեղեցիկ հարվածով բացել է հյուրերի պաշտպան Մարկոս Ալոնսոն: 82-րդ րոպեին փոխարինման մտած Միչու Բատշուայի ինքնագոլի շնորհիվ տանտերերը հավասարեցրել են հաշիվը: Հանդիպման վերջնամասում Ալոնսոն խփել է երկրորդ գնդակը՝ հաղթանակ բերելով գործող չեմպիոնին:
Այս տուրից հետո լոնդոնյան թիմերն ունեն երեքական միավոր: