armsport.am-ը հայտնում է, որ 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում «սպիտակ արջը» 6:2 հաշվով հաղթել է վրացի Ռևազ Նադարեիշվիլիին և ապահովել նվազագույնը բրոնզե մեդալ:
Արթուր Ալեքսանյանը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ուզբեկ Ռուստամ Ասակալովի հետ:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը քառորդ եզրափակչում 1։2 հաշվով պարտվել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին:
85 կգ քաշային Արթուր Շահինյանը հաղթահարել է որակավորման փուլը, սակայն 1/16 եզրակափաչում 1:2 հաշվով պարտվել բուլղարացի Նիկոլայ Բայրյակովին, իսկ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը նույնպես պարտվել էր 1/16 եզրափակչում: