
ՌԴ Դոնի Ռոստովում խոշոր հրոեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հրդեհի գոտում այրվում են տասնյակ տներ: Մի քանի թաղամասերում դադարեցվել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Տարհանվել է ավելի քան 600 մարդ: Հաղորդվում է 22 տուժածի մասին, ովքեր հոսպիտալացվել են: Հրդեհի տարածքը գերազանցում է 10 հազար քառակուսի մետրը: Դեպքի վայր է ժամանալ նաև ՌԴ ԱԻՆ ավիացիան, որի օգնությամբ արդեն 70 տոննա ջուր է լցվել կրակին: