
Համացանցում հայտնվել Է «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի վերջին Էպիզոդի գովազդային տեսահոլովակը: Տեսագրությունը հրապարակվել Է օգոստուսի 21-ին GameofThrones-ի YouTube-ալիքում:
«Նշանակություն ունի սոսկ մեկ պատերազմ: Եվ այն եկավ»,- տեսահոլովակում ասում Է Ջոն Սնոուն: Նաեւ ցուցադրված Է, թե ինչպես են Դեյներիս Թարգարիենի վիթխարի բանակները շրջապատում Լանիսթերների դղյակը:
«Գահերի խաղը» HBO-ի ալիքում ցուցադրվում է 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանը կդառնա կինոասքի նախավերջին մասը, եզրափակիչ մասի պրեմիերան պլանավորված Է օգոստոսի 27-ին: