Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այս տարվա երաշտի հետ կապված բոլոր անելիքները հստակ ձևակերպել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ անելիքների թվում են Սևանից լրացուցիչ ջրառը, հայտարարել ենք, որ փոքր և միջին ջրամբարների ջրային ռազմավարության մշակումը և այլն:

«Այս պահին բոլոր այն ջրանցքները, որոնցից ջրամբարները սնվում են և որոնք անմխիթար վիճակում են, վերանորոգվում են: Բազմաթիվ ծրագրեր ունենք: Եթե հետևեք մեր աշխատանքային ծրագրին, մենք դրա մասին պարբերաբար խոսում են»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հայտարարեց նաև, որ այն քաղաքացները, ովքեր ցանկություն ունեն աղետի դեմ պայքարին մասնակցեն կիմանան իրենց անելիքները, մասնավորապես, նրա խոսքով, բնապահպանության նախարարը արդեն իսկ հայտարարել է հատուկ հաշվեհամար բացելու մասին: Անդրադառնալով այն լուրերին, որ աղետից հետո հնարավոր է բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարի հրաժարականները, վարչապետ Կարապետյանը նշեց.

«Նախ և առաջ մենք դեռ վերլուծություն չենք արել: Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել: Դեռ չենք վերլուծել մեր թույլ և ուժեղ կողմերը, թե ինչպես են արձագանքել մեր կառավարիչները, անձնակազմը, պատրաստ են եղել թե չէ՝ տեղական իշխանությունը, բնապահպանությունը, արտակարգ իրավիճակները և այլն»:




Լրահոս