Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Ռոստոմի փողոցի թիվ 67 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը. տան մոտակա խորդանոցում՝ կախված վիճակում, հայտնաբերել են՝ 1955 թ. ծնված Հ. Բ.-ի դին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը՝ նշված տան բնակիչը, բնակվելիս է եղել կնոջ հետ եւ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օրեր առաջ նրա եւ կնոջ միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել. կինը հեռացել է տնից, իսկ այսօր ամուսնուն փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են կախված: