Մանուկ Սիմոնյանի կինը տեղափոխվեց հոգեբուժարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, այսօր տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան: Հիշեցնենք, որ մինչ այդ նա գտնվում էր «Աբովյան» ՔԿՀ-ում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

Վերջինս այնքան էլ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ Ռուզաննա Մկրտչյանին հոգեբուժարան տեղափոխելու որոշում դատարանը կայացրել է ելնելով վերջինիս հոգեկան վիճակից: Պաշտպանն ընդգծեց, որ իր  պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, և այս պահին նրա վիճակն այնքան էլ լավ չէ:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ամուսնություն սպանելու մեջ: Նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:




Լրահոս