
Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ:
Ցուցահանդեսը կազամկերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արռևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ ու Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության հետ պայմանավորվածությամբ:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը: