ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեպտեմբերի 1-ն ակտիվություն է մտցրել, քիչ-քիչ հարմարվում են». Ֆիրդուսի առևտրականները տեղափոխվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին առևտրականների մեծ մասն արդեն լուծել է իրենց հետագա գործունեության հարցն ու տեղավորվել տարբեր առևտրի կենտրոններում: Նախկին ֆիրդուսցիների շրջանում ամենից շատ պահանջված են «Հրազդան» և «Երևան» տոնավաճառները, որտեղ էլ արդեն իրենց գործունեությունն են ծավալում:

Այսօր ArmLur.am-ն այցելեց «Երևան» տոնավաճառ, զրուցեց «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին առևտրականների հետ: Վերջիններս չնայած կարճ ժամանակին, սակայն հարմարվել էին նոր պայմաններին, իսկ առևտրից էլ թեև շատերն այնքան էլ գոհ չէին, սակայն հույս հայտնեցին, թե քիչ-քիչ կլավանա. նրանց խոսքով, ի վերջո նոր են տեղափոխվել, և շատ գնորդներ տեղյակ չեն և չեն այցելում:

Հիշեցնենք, որ առևտրականներն ազատել էին «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքը տաղավարներից նախորդ ամիս: Այլ տարածքներ տեղափոխվելու մասին որոշումն առևտրականների կողմից բողոքի ալիք էր բարձրացրել, սակայն ինչպես երևում է. նրանցից շատերն այնուամենայնիվ այլ տեղում արդեն հարմարվել են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս