Դեսպան Եսայանի և Մինսկի քաղաքապետի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց Մինսկի քաղաքապետ Անդրեյ Շորեցին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը բարձր գնահատեց դեսպան Եսայանի ակտիվ գործունեությունն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ դեսպանության բոլոր նախաձեռնություններին:

Դեսպան Եսայանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, Անդրեյ Շորեցին ներկայացրեց Հայաստանի տնտեսական առաջնահերթություններն ու իրականացվող ներդրումային քաղաքականության առանցքային ուղղությունները և ներկայացրեց Երևան-Մինսկ մշակութային ու տնտեսական համագործակցության զարգացման իր տեսլականը:

Օլեգ Եսայանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Երևանի հետ համագործակցության միջոցով միջազգային տնտեսական տարաբնույթ հարթակներում Մինսկի մասնակցության հնարավորություններին, այդ թվում՝ հայ գործարարների հետ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Անդրեյ Շորեցը դեսպան Եսայանին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 9-10-ը Մինսկ քաղաքի հիմնադրման 950-ամյակի կապակցությամբ տեղի ունենալիք հանդիսավոր արարողության մասին՝ այդ միջոցառմանը հրավիրելով նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը:

Դեսպան Եսայանն իր հերթին Անդրեյ Շորեցին հրավիրեց մասնակցելու ս.թ. օգոստոսի 26-ին Մինսկում տեղի ունենալիք «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օրվա բացմանը, որն անցկացվելու է արդեն ավանդական դարձած ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնի շրջանակներում:




Լրահոս