![](https://armlur.am/wp-content/uploads/2017/08/hrdeh.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը օգոստոսի 22-ին, ժամը 14:34-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 16:32-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել են 12-րդ փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 160 քմ) և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ: