
«Հրապարակ» թերթը գրում է.«Հուլիսի կեսին 2 նախկին պատգամավոր դեսպան նշանակվեց: Լևոն Մարտիրոսյանը՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը, դեսպան նշանակվեց Կանադայում, նախկին արտգործնախարար, ՀՀՇ անդամ Ալիկ Արզումանյանը՝ Դանիայում: Մենք տեղեկացանք, որ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները: Իսկ Լևոն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ Կանադա է մեկնելու սեպտեմբերի 1-ին:
Կանադայի իշխանություններին իր հավատարմագրերը կհանձնի սեպտեմբերի կեսերին, որից հետո կստանձնի դեսպանի պարտականությունները: Մինչ այդ նա դեռ Երևանում է, պետք է ընդունի Հայաստան ժամանող կանադական պատվիրակությանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: