Հանդիպումների մասին խոսում են, բայց դրանք չկան. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվական դաշտի վերջին օրերի քննարկման թեման «Ժառանգություն» կուսակցության՝ քաղաքական այլ ուժերի հետ հանդիպումների մասին չդադարող խոսակցություններն էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպումներ են ունենում այլ ուժերի հետ: Ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը հերքեցին հանդիպումների փաստը:

Այժմ էլ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին է նշում, որ կուսակցի խոսքերն այլ կերպ են ընկալվել: «Ոնց կարող է հանդիպումներ ունենային, երբ որ պարոն Հովհաննիսյանն էլ էր Հայաստանից դուրս, եւ վերջին շրջանում ես էլ էի Հայաստանից դուրս»: Դիտարկմանը՝ նշանակում է, որ կուսակցության համագումարից հետո ոչ մի ուժի հետ չեք հանդիպել, նա նշեց, թե գրեթե, սակայն չհերքեց, որ Պետրոս Մակեյանի հետ, այնուամենայնիվ, հանդիպում ունեցել են՝ այլ փակագծեր չցանկանալով բացել: Հավելենք նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Հայաստանում չէ: Իսկ թե ինչու է նրանց կուսակիցը նման բան հայտարարել, դժվար է ասել:




Լրահոս