ՖՈՏՈ. Մազաթափություն, ծարավի զգացում… թեթև թվացող խնդիրներ, որոնց երևալու դեպքում երեխային պետք է անհապաղ բժշկի ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների հիվանդությունը ծանր փորձություն է ցանկացած ծնողի համար: Սակայն շատ խնդիրներից կարելի է խուսափել, եթե ժամանակին հասկանաք նախանշանները:

Խալերի առաջացում

Եթե մարմնի վրա ոչ միագույն գոյացություն է առաջացել, կամ հին խալերի  չափը մեծացել է, ապա դա բժշկին դիմելու ազդանշան է:

Մազաթափություն

Այս խնդրի հետքերը թաքնված են օրգանիզմում: Միգուցե, հարցը վիտամինների պակասություն է, և պետք է դիմել մանկաբույժի:

Պահվածքի և տրամադրության կտրուկ փոփոխություն

Ախորժակի հետ կապված խնդիրները, քնի ռեժիմի խանգարումները և այլ նման հարցեր ևս բժշկին դիմելու նախանշաններ են:

Գլխի չափի մեծացում

Սա ևս լուրջ խնդիրների մասին կարող է գուժել: Միգուցե նրա մոտ որևէ հիվանդություն է առաջանում:

Լսողության խանգարումներ

Եթե նա ժամանակին չի արձագանքում ձեր կանչին, միգուցե նրա մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել, և դա ևս մասնագետի դիմելու ահազանգ է:

Մշտապես ծարավի զգացում

 

Հաճախ և առաջին հայացքից ջուր խմելու անվնաս ցանկությունները կարող են մեծ խնդիրների պատճառ լինել:

Ծանր շնչառություն

 

Ծանր շնչառությունն ու թեթև խզոցը կարող են անհանգստության պատճառ լինել: Նման նախանշանները չպետք է անուշադրության մատնել:




Լրահոս