ԱԱԾ-ն անկողնային պարագաներ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության պետական ծառայությունը ընթացիկ տարվա համար ավելի քան 43.5 մլն դրամի չափով անկողնային պարագաներ ու հանդերձանք է գնել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն պայմանագիր է կնքել Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Գարուն» կարի արտադրամասի հետ: Ինչի արդյունքում, մասնավորապես գնվել է մարտական համազգեստ, ամենօրյա կոշիկ, ներքնաշապիկ, թաշկինակ, ենթաօձիք, ձեռնոցներ, սավաններ, արտադրական հատուկ հագուստ` խոհարարի գոգնոց, թասակ, թեւակալ:

Օրինակ, մարտական համազգեստի միավորի արժեքը կազմել է մոտ 10 հազար 500 դրամ, թաշկինակինը`84 դրամ, ենթաօձիքը`24 դրամ, սավանը`1200 դրամ եւ այլն:




Լրահոս